Դավիթ Մալյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալյան (այլ կիրառումներ)
Դավիթ Մալյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4 (17), 1904[1] |
Ծննդավայր | Զաքաթալա, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | հուլիսի 17, 1976[2][1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն[1], Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն[1], Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1], Երևանի բանվորական շրջիկ թատրոն[1] և Երևանի բանվորական թատրոն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Դավիթ Մելքումի Մալյան (ապրիլի 4 (17), 1904[1], Զաքաթալա, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 17, 1976[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի հորեղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Մալյանը ծնվել է 1904 թվականին Զաքաթալա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 1918 թվականին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք։
Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում 1924 թվականին՝ Արշակ Բուրջալյանի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ։
Կարճ ժամանակ աշխատում է Երևանի Առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ դրամայում։
1929-1930 թվականներին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում։ Այնուհետև երկու թատերաշրջան անց է կացրել Երևանի Բանվորական թատրոնում։ Հետո դերասանը տեղափոխվում է Հայֆիլմ և 1937 թվականին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան[3]։
Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (1974)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1952)
Խաղացած դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժադով՝ «Եկամտավոր պաշտոն»
- Նեսչաստլիվցև՝ «Անտառ»
- Կրեչինսկի՝ «Կրեչինսկու հարսանիքը»
- Միքայելյան՝ «Կապուտան», 1938 թվական
- Դենիս Դավիդով՝ «Ֆելդմարշալ Կուտուզով», 1942 թվական
- գեներալ Օգնև՝ «Ռազմաճակատ», 1942 թվական
- Հարրի Սմիթ՝ «Ռուսական հարց», 1947 թվական
- Միքայել Նալբանդյան՝ «Միքայել Նալբանդյան», 1952 թվական
- Շիբանով՝ «Մեծ ուժ»
- Մակեև՝ «Օտար ստվեր»
- Ավալյան՝ «Բարձունքներում»
- Տիգրան՝ «Խիզախում»
- Թուսյան՝ «Սպանված աղավնի», 1944 թվական
- Պարատով՝ «Անօժիտը», 1946 թվական
- Լոպախին՝ «Բալենու այգին», 1951 թվական
- Կարենին՝ «Կենդանի դիակ», 1951 թվական
- Չեպուռնոյ՝ «Արևի զավակները», 1953 թվական
- Սմբատ՝ «Քաոս», 1959 թվական
- Կարսեցյան՝ «Փորձադաշտ»
- Պոտապով՝ «Մոսկովյան բնավորություն»
Խաղացած դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1926 | Շոր և Շորշոր | սատանա |
1926 | Նաթելլա | Զոնդո, Ուտուի ընկեր |
1935 | Պեպո | Կակուլի |
1937 | Վեց համազարկ | սպա |
1938 | Զանգեզուր | Մակիչ |
1939 | Սևանի ձկնորսները | Արամ |
1939 | Լեռնային արշավ | Վարդան |
1941 | Արյան դեմ արյուն | տանկի հրամանատար |
1941 | Հայրենասերների ընտանիքը | Լևոն |
1943 | Դավիթ Բեկ | Շահումյան |
1947 | Անահիտ | Հրանտ |
1950 | Երկրորդ քարավան (անավարտ) | |
1955 | Հասցեատիրոջ որոնումները | Սուրեն Պետրովիչ |
1955 | Ուրվականները հեռանում են լեռներից | ակադեմիկոս Սաթունց |
1956 | Սիրտն է երգում | Մարգարյան |
1957 | Ում է ժպտում կյանքը | Մացատուրյան |
1957 | Անձամբ ճանաչում եմ | Օսկար Կոն |
1959 | Ինչու է աղմկում գետը | Դարբինյան |
1960 | Կոչված են ապրելու | պետրոսյան |
1961 | Տասներկու ուղեկիցներ | Մինասյան |
1964 | Դժվար անցում | Դավթյան |
1966 | Լալվարի որսկանը | Ավագ |
Գրականություն Դավիթ Մալյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա.Արաքսմանյան, Դավիթ Մալյան, 1957 թվական
Մեջբերումներ Դավիթ Մալյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Մալյանի արվեստը... հեռու է պճնանքից ու սեթևեթանքից .... նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ .... նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային։ Մալյանը... ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների։ - Ալեքսանդր Արաքսմանյան, դրամատուրգ[4]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Малян Давид Мелкумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ Դավիթ Մալյան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 162)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Ապրիլի 17 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 17 մահեր
- 1976 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի հայ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Հայ կինոդերասաններ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ թատերական ռեժիսորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորներ
- 20-րդ դարի թատերական ռեժիսորներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- 20-րդ դարի թատերական մանկավարժներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ